Մադրիդի «Ռեալը» մտադիր է վաճառել կիսապաշտպան Մարտին Էդեգորի տրանսֆերն առաջիկա շաբաթների ընթացքում: Ինչպես նշում է Marca-ն, «սերուցքայինները» մտադիր չեն թիմում պահել ֆուտբոլիստին:
Լոնդոնի «Արսենալը», որում Էդեգորը վարձավճարով անցկացրել է նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը, հետևում է 22-ամյա նորվեգացու շուրջ ստեղծված իրավիճակին:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան արդեն ասել է Մադրիդի «Ռեալին» և Էդեգորին, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում կիսապաշտպանին տեսնել իր թիմում:
Նախորդ մրցաշրջանում Էդեգորը Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 խաղ, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: