Օգոստոսի 12-ին Եվրոպա լիգայի երրորդ տուրի պատասխան խաղում «Ալաշկերտը» կընդունի «Կայրաթին»։ Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը դիմել է երկրպագուներին։
«Ալմաթիում մենք կռիվ տվեցինք մեր ԵՐԿՐԻ ու ակումբի համար և ոչ-ոքի խաղացինք։
Երևանում մեզ պետք է լինելու ԲՈԼՈՐԻԴ աջակցությունը՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու և Կոնֆերենցիաների լիգայի ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՈՒՂԵԳԻՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ համար։
Օգոստոսի 12-ին, ժամը 19:00-ին ԲՈԼՈՐՍ դեպի «Հանրապետական» մարզադաշտ՝ աջակցելու «Ալաշկերտին» «Կայրաթի» դեմ պատասխան կարևորագույն խաղում։
ԿԵՐՏԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղում գոլեր չեն արձանագրվել։