«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կատալոնական ակումբի երկրպագուների կողմից ենթարկվել է քննադատության:
Mirror-ը հայտնում է, որ այսօր առավոտյան, երբ հարձակվողը մարզման է ժամանել, «Բարսայի» երկրպագուները ֆուտբոլիստի հետ հանդիպել են մարզաբազայի մոտ և սկսել են սպառնալ և վիրավորել մարզիկին:
Նրանց կարծիքով, հենց Գրիզմանն է մեղավոր, որ «Բարսելոնան» չերկարաձգեց պայմանագիրը ավագ Լիոնել Մեսսիի հետ:
Օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։
























































