«Չելսին» պատրաստ է վաճառել իր հարձակվող Թեմի Աբրահամին՝ Ռոմելու Լուկակուի տրանսֆերը ձևակերպելու դեպքում։
«Ատալանտան» համարվում է 23-ամյա անգլիացու տրանսֆերը ձեռք բերելու հիմնական հավակնորդը, և, ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, «թոշակառուները» դեմ չեն իրենց ֆուտբոլիստի տեղափոխությանը իտալական Ա Սերիա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բերգամասկները պատրաստ են Աբրահամի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո, սակայն միայն մեկ պայմանով. եթե «Ինտերը», Լուկակուի հեռանալու դեպքում, ձեռք բերի «Ատալանտայի» հարձակվող Դուվան Զապատային, ապա Գասպերինիի ակումբը կկենտրոնանա Աբրահամի տրանսֆերի վրա:
Նախորդ մրցաշրջանում Թեմի Աբրահամը «Չելսիի» կազմում անցկացրել է 32 խաղ՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: