«Լոկոմոտիվը» շուտով պայմանագիր կկնքի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ, հայտնում է լրագրող Նոբել Առուստամյանը: Գործարքը կարող է ավարտվել այսօր:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի գումարը կկազմի 5 միլիոն եվրո: Ինքը՝ ֆուտբոլիստը, պայմանագրով կստանա բարելավված պայմաններ: Այժմ ԲԿՄԱ-ում ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է ամսական երկուսուկես միլիոն ռուբլի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոկոմոտիվը» հետաքրքրված է նաև «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի ծառայություններով։ Մանրամասներն՝ այստեղ։