Այսօր՝ օգոստոսի 2-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիանեի լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Այսպիսով, «Ալաշկերտը» Եվրոպա լիգայից դուրս մնալու դեպքում (եթե զիջի «Կայրաթին») պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում:
Այս դեպքում մրցակիցը կլինի «Լինֆիլդի» (Հյուսիսային Իռլանդիա) — «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողը:
Հակառակ դեպքում, «Ալաշկերտը» ԵԼ փլեյ-օֆֆ փուլում կխաղա ՉԼ երրորդ փուլում «Մալմյո» (Շվեդիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի պարտվողի հետ, եթե որակավորման երրորդ փուլում հաղթի «Կայրաթին»:
«Կայրաթ» – «Ալաշկերտ» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին Ալմաթիում, իսկ պատասխան խաղը`12 -ին` Երևանում: