Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը ` հինգ օղակներով, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Կառույցն ունի շուրջ 32 մետր լայնություն և 15 մետր բարձրություն: Այն Ճապոնիայի մայրաքաղաք են տեղափոխել Յոկոհամայից:
Հարթակի կողմից հիանալի տեսարան է բացվում դեպի Տոկիոյի կենտրոնը և «Ծիածանի կամուրջը»: Հուշակոթողի բացումը տեղի կունենա հունվարի 24-ին: Այն կդառնա օլիմպիական մայրաքաղաքը զարդարող գլխավոր խորհրդանիշը:
32 –րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Դրան հաջորդող պարալիմպիկ խաղերը կկայանան օգոստոսի 25-ից` սեպտեմբերի 6-ը: