Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորից, հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի համաձայն, «արքայական ակումբը» պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստին, եթե Մարտինը պնդի, որ ցանկանում է հեռանալ ակումբից:
Բացի այդ, «սերուցքայինները» ցանկանում են Էդեգորի տրանսֆերից ստանալ առնվազն 50 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ խաղացողի տրանսֆերի հիմնական հավակնորդը «Արսենալն» է, որի ներկայացուցիչներն ակտիվ բանակցություններ են վարում Էդեգորի գործակալների հետ: «Զինագործները» պատրաստ են տարեկան 7 միլիոն եվրո վճարել Մարտինին, ինչն ավելին է, քան «Ռեալում» խաղացողի ստացած աշխատավարձը: