«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ֆրանսիացու ծառայություններն է առաջարկել «Լիվերպուլին»։ «Կարմիրները» կիսապաշտպանության կենտրոնի խաղացողի են փնտրում, դրա համար էլ կարող են դիտարկել Պոգբային ձեռք բերելու տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան կարող է տեղափոխվել ՊՍԺ։