Համացանցում հայտնվել են էլեկտրոնային նամակների տվյալներ, որոնք կարող են ապացուցել, որ «Մանչեսթեր Սիթին» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Etihad Shirt-ի 2011/12 մրցաշրջանի հովանավորչության եկամուտը 4 միլիոն ֆունտ է, չնայած ակումբը հայտարարել է, որ գումարը կազմում է 12 միլիոն ֆունտ:
Ավելի ուշ՝ 2014-ի ամռանը, ակումբին մոտ կանգնած անձը նամակ է ուղարկել, որում ասվում է, որ 10 տարվա համար նախատեսված 340 միլիոն ֆունտ ստեռլինգ պայմանագիրն իրականում ֆինանսավորվում է պետական մարմինների միջոցով, այլ ոչ թե Etihad-ի:
Նախորդ ամառ «Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի կողմից ստացել էր երկու տարի ժամկետով եվրագավաթների մասնակցության արգելք և 30 միլիոն եվրո տուգանք էր վճարել ֆինանսական արդար խաղի սկզբունքները խախտելու համար: «Քաղաքաբնակների» հայցը CAS-ի կողմից մասամբ բավարարվել էր և թիմը չէր զրկվել եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 5,30 գործակցով, ոչ ոքին՝ 4,25, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,60