Հայկական արմատներով ռուս մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի որակավորման փուլում իր ելույթի ժամանակ լաց է եղել: Ապրիլին մարզիկը աքիլեսյան ջլի վնասվածք էր ստացել ու վիրահատվել.
«Չկարողացա կառավարել զգացմունքներս. ներսումս ինչ-որ բան կոտրվեց: Մի կողմից ուրախություն ու երջանկություն էի զգում: Հպարտ էի, որ կարողացա հանդես գալ բոլոր վարժություններում: Մյուս կողմից վշտացած էի, քանի որ չկարողացա ամեն ինչ իդեալական անել:
Կային պահեր, որոնցում կարող էի ավելի լավ հանդես գալ: Այնպես որ խառը էմոցիաներ ունեմ: Հանդես կգա՞մ եզրափակչում. այո, կանեմ դա: Դա ինձ համար խնդիր չէ»,- ասել է Դալալոյանը:
Որակավորման փուլում Դալալոյանը հանդես է եկել 6 ծրագրում: