Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է օլիմպիական նոր կարգախոսը՝ փոփոխված. «Արագ, բարձր, ուժեղ՝ միասին»: Նախկինում բացակայում էր «միասին» բառը, հաղորդում է Inside the Games-ը:
Այս խոսերը պատկանում են Անրի Դիդոնին: Նա այդ խոսքերը հնչեցրել է իր քոլեջում սպորտային իրադարձության ժամանակ, ինչն էլ դուր է եկել Պիեռ դե Կուբերտենին: Կարգախոսը հաստատվել է 1894 թ-ին: