Հուլիսի 15-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ NBA փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքի 4-րդ հանդիպումը` Միլուոքի Բաքս — Ֆինիքս Սանս: Բաքսը հաղթեց 108: 101 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Քրիս Միդլթոնն էր, ով վաստակեց 40 միավոր: Յանիս Ադետոկունբոն դաբլ-դաբլ ձևակերպեց՝ 26 միավոր և 14 անդրադարձ: Սանսի կազմում ամենաշատ միավորները վաստակեց Դևին Բուքերը ՝ 42 միավոր:
Սերիայում հաշիվն այժմ 2-2 է: Հինգերորդ խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին, սկիզբը ՝ Երևանի ժամանակով 05: 00-ին: