«Բարսելոնայում» ծանր ֆինանսական իրավիճակը լարվածություն է ստեղծել թիմի հանդերձարանում:
Ֆուտբոլիստները հասկանում են, որ աշխատավարձերի կրճատումը «Բարսայի» համար անհրաժեշտ միջոց է: Այնուամենայնիվ, նրանք դժվարանում են ընդունել այն փաստը, որ ակումբը ակտիվ է տրանսֆերային շուկայում (Բարսան այս ամառ պայմանագիր է ստորագրել Էմերսոնի, Էրիկ Գարսիայի, Սերխիո Ագուերոյի և Մեմֆիս Դեպայի հետ) մի իրավիճակում, երբ փող չկա:
««Բարսելոնայի» խաղացողներն իրենք իրենց հարցնում են. «Ինչո՞ւ եք խնդրում մեզ կրճատել աշխատավարձերը, մինչ ինքներդ եք խաղացողներ ձեռք բերում»:
«Բարսայի» խաղացողները սպասում են աշխատավարձերը կրճատելու պաշտոնական առաջարկի և ցանկանում են լսել, թե ինչպես է ակումբը փոխհատուցելու կորուստները: Կա մի տարբերակ, որի դեպքում «Բարսան» պայմանագրով խաղացողներին կառաջարկի ևս մի քանի տարի՝ ավելի ցածր աշխատավարձով, կամ էլ նույն պայմաններով, սակայն աշխատավարձը կբաշխվի և կտրվի մի քանի տարվա ընթացքում:
Ակումբից խաղացողներին արդեն դիմել էին աշխատավարձերի լուրջ կրճատումների, երբ սկսվեց կորոնավիրուսի համաճարակը: Որպեսզի նրանք համաձայնվեն ևս մեկ անգամ աշխատավարձի կրճատման, ակումբը պետք է նրանց իսկապես համոզիչ առաջարկ ներկայացնի:
Ֆուտբոլիստները չեն ցանկանում լինել այն օղակը, որի հաշվին ակումբը լուծում է ֆինանսական խնդիրները, իսկ «Բարսան» շարունակում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել»,- գրում է Diario Sport-ը:




























































