«Լիվերպուլի» նորեկ, պաշտպան Իբրահիմ Կոնատեն հետաքրքիր կերպով ներկայացրել իր խաղային համարը նոր թիմում։
22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն իր ընկերներին հավաքել է մի հրապարակում, իսկ ինքը նստել է աթոռին, իսկ դիմացը դրված պայուսակի մեջ եղել է իր մարզաշապիկը։ Երբ Իբրահիմը պայուսակից հանել է 5 համարի մարզաշապիկը, շուրջբոլորը վառվել են ճայթրուկները, իսկ Կոնատեի ընկերները նաև հրավառություն են կազմակերպել։