Այսօր Սերբիայի Բելգրադ քաղաքում մեկնարկում է Serbia Open միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 41 երկրների 289 շախմատիստ, այդ թվում 52 գրոսմայստեր, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը։
Մրցաշարը կմեկնարկի այսօր և կավարտվի հուլիսի 8-ին։