Պաշտպան Յոսիպ Ստանիշիչը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը:
«Բավարիայում» խաղալը իմ մեծ երազանքն է: Մանկության տարիներին ես պարբերաբար հետեւում էի թիմի մարզումներին: Ես աներևակայելի ուրախ եմ, որ ստորագրեցի իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար », — պաշտպանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
2017 թվականին Ստանիշիչը տեղափոխվեց «Բավարիայի» ակադեմիա:
2020/21 մրցաշրջանում 21-ամյա պաշտպանը խաղում էր երկրորդ թիմում: Նա անցկացրել է 24 հանդիպում, որոնցում մեկ գոլային փոխանցում է կատարել: