Միլանի «Ինտերը» կգնի նոր խաղացողի, եթե Աշրաֆ Հաքիմին տեղափոխվի ՊՍԺ: Այս մասին հաղորդում է իտալական մամուլը:
Աղբյուրի համաձայն, «Ներաձուրիները»հետևում են «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոյին, ով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությամբ:
Ռոբերտոն կատալոնյան ակումբում է 2010 թվականից:
























































