Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ ակումբներն արդեն պատրաստել են 21-ամյա անգլիացու տեղափոխության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք կստորագրվեն մոտ ժամանակներս: Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին», որի սանն է Սանչոն, գործարքից կստանա մոտ 13 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել 16 գոլ ու կատարել 14 գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:
Սանչոն Եվրո-2020-ին մասնակցել է Անգլիայի ազգային հավաքականի միայն մեկ հանդիպման ` Չեխիայի դեմ (1: 0), որտեղ նա խաղադաշտում անցկացրեց յոթ րոպե և արդյունավետ գործողություններով աչքի չընկավ:




























































