«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա հարձակվողը նախկինում հանդես է եկել պորտուգալական «Բեյրա Մար» և «Կասա Պիա» թիմերում, ռումինական «Ռապիդում» (Բուխարեստ), Կիպրոսի ԱԵԼ-ում և «Այա Նապայում», Իսլանդիայի «Ֆյարդաբիգդում», լեհական «Ռակով» և «Նիեպոլոմիցե» ակումբներում:
Ավարտված մրցաշրջանում Էմբալոն 15 գոլ է խփել լեհական «Օլիմպիայի» կազմում: