Արդեն հուլիսի 1-ն է, ինչը նշանակում է, որ Յուլիան Նագելսմանը ստանձնել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը:
33-ամյա մարզիչը մյունխենցիների հետ հնգամյա պայմանագիր է կնքել ապրիլին՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Դրանից առաջ Մյունխենի «Բավարիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբի ղեկավարությանը խնդրել էր խզել պայմանագիրը 2021 թվականի հունիսի 30-ից: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականը:
Ավելացնենք, որ հուլիսի 1-ից Օլիվեր Կանը կստանձնի գործադիր տնօրենի պաշտոնը: Այս պաշտոնում Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահը կփոխարինի Կառլ-Հայնց Ռումենիգեին: 65-ամյա մասնագետն ակումբում էր 2002 թվականի փետրվարից: