Daily Star-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ հետաքրքրված է ուրուգվայցի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում:
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ:
Կավանիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս: