Երեկ՝ հունիսի29-ին, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Շվեդիայի և Ուկրաինայի հավաքականների միջև խաղից առաջ տրիբունաներից մեկում ռուս երկրպագուի լուսանկարն է տարածվել։ Նա կրել է Ռուսաստանի հավաքականի մարզաշապիկն ու Ռուսաստանի դրոշով գտնվել է ուկրաինացի երկրպագուների շրջապատում։
Ավելի ուշ ֆեյսբուք սոցիալական կայքի UkrBall էջում լուսանկար է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է ռուս երկրպագուն բռնել ծնոտից, նրա մարզաշապիկը պատառոտված է, իսկ Ռուսաստանի դրոշը բացակայում է։
Ուկրաինայի հավաքականը, որը լրացուցիչ ժամանակում հաղթել է Շվեդիային, մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա Անգլիայի հետ, որը պայքարից դուրս էր թողել Գերմանիային (2-0)։
Անգլիայի և Ուկրաինայի հավաքականների միջև խաղը կկայանա հուլիսի 3-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։