Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է թիմի հայտացուցակը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Դարպասապահներ՝ Ալվարո Ֆերնանդես, Ունաի Սիմոն, Ալեխանդրո Դոմինգես:
Պաշտպաններ ՝ Օսկար Մինգեսա, Խեսուս Վալեխո, Էրիկ Գարսիա, Պաու Տորես, Օսկար Ժիլլ, Խուան Միրանդա:
Կիսապաշտպաններ ՝ Մարկ Կուկուրելլա, Ջոն Մոնկաիոլա, Մարտին Սուբիմենդի, Դանի Սեբալլոս, Միկել Մերինո, Կառլոս Սոլեր, Պեդրի:
Հարձակվողներ ՝ Բրայան Գիլ, Մարկո Ասենսիո, Դանի Օլմո, Միկել Օյարզաբալ, Ռաֆա Միր, Խավիեր Պուադո:
Հարկ է նշել, որ Ունաի Սիմոնը, Էրիկ Գարսիան, Պաու Տորեսը, Պեդրին, Դանի Օլմոն և Միկել Օյարզաբալը այս օրերին Իսպանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցում են Եվրո-2020-ին: