Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող և առաջատար Լիոնել Մեսսին շուտով կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերում գրել է, որ գործարքը տեղի կունենա այս շաբաթ:
Ամենայն հավանականությամբ գործարքի մասին կհայտարարվի հունիսի 29-ին՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտայի ծննդյան օրը։
Լեոյի աշխատանքային պայմանագիրը կերկարաձգվի մինչ 2023 թվականը: 34-ամյա արգենտինացու գործող պայմանագիրն ավարտվում է այս ամսվա 30-ին:
Նախորդ մրցաշրջանի շրջանակներում ֆուտբոլիստը անցկացրել է 47 հանդիպում, խփել 38 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում:
























































