«Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը օգնել է թիմի երկրպագուներից մեկին: Երկրպագուն խնդիրներ է ունեցել բենզալցակայանում բանկային քարտի հետ, և նրա կողքին հայտնված ֆուտբոլիստը վճարել է բենզինի դիմաց:
«Երբ ձեր ընկերը բենզալցակայանում խնդիրներ է ունենում, և նա քարտերով չի կարողնում վճարումներ կատարել, ապա հայտնվում է Վիսամ Բեն-Յեդերը և վճարում նրա բենզինի համար … Սա համաշխարհային մակարդակ է: Ինձ դուր է գալիս այս խաղացողը», — գրել է «Մոնակոյի» երկրպագուն ակումբի երկրպագուների ֆորումում ՝ ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարով:
