«Սանթոսի» հարձակվող Խորխե Կայոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Այս մասին գրում է calciomercato-ն:
19-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Միլանը»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Բրազիլիայի առաջնությունում անցկացրել է 6 հանդիպում, խփել 1 գոլ ու 1 գոլային փոխանցում կատարել:
Վերջերս լուրեր կային, որ երիատասարդ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բայեր»: