ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Լացիոյի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խոակին Կորեային: Այս մասին հայտնում է football-italia.net-ը:
28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զինագործները» 20 միլիոն եվրո են առաջարկել Կորեայի համար, բայց հռոմեական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել 30 միլիոն եվրոյի դիմաց: