Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետևել է ՈՒԵՖԱ-ի օրինակին և գավաթի խաղարկությունում չեղարկել է արտագնա գոլի առավելության կանոնը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն երեկ չեղարկեց Չեմպիոնների Լիգայի մյուս մրցաշրջանում արտագնա խաղում խփած գոլի առավելության կանոնը: Հիշեցնենք, որ նախկինում երկխաղյա դիմակայության արդյունքում եթե հաշիվը հավասար էր, ապա հաջորդ փուլ էր անցնում մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփած թիմը:
Այսպիսով, եթե 2 խաղի արդյունքում հաշիվը հավասար լինի, խաղը տեղափոխվելու է լրացուցիչ ժամանակ: Եթե այնտեղ էլ դիմակայության հաշվի հավասարությունը պահպանվի, կնշանակվի 11 մետրանոց հարվածաշար:
























































