Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին շարունակում է անհանգստացնել ոտքի կոճի վնասվածքը։
L’Equipe- ի հաղորդմամբ, վնասվածքը ֆուտբոլիստին սկսել է անհանգստացնել Իտալիայի առաջնության ավարտին: Այս վնասվածքի պատճառով նա ստիպված էր բաց թողնել հունիսի 8-ին կայացած Բուլղարիայի հետ ընկերական հանդիպումը:
Հաղոդրվում է, որ չնայած խնդիրների, Ռաբիոն, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ հավաքականի ճամբարում: