«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել կատալոնական թիմի կազմում: Այս մասին հայտնում է AS-ը:
Ռոնալդուի ապագան «Յուվենտուսում» կասկածի տակ է: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, և նորը դեռ չի ստորագրվել: Պորտուգալացին Եվրոպայի առաջնությունից հետո կորոշի իր ապագայի մասին: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ «ծեր սենյորան» պատրաստ է 29 միլիոն եվրոյով վաճառել հարձակվողին:
Ռոնալդուի գործակալ Մենդեսը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ, սակայն դեռ հստակություն չկա:
Նշվում է, որ Լապորտան ցանկանում է մեկ թիմում միավորել Մեսսիին ու Ռոնալդուին: Կատալոնացիները կարող են գործարքում ներառել Անտուան Գրիզմանին, Սերխի Ռոբերտոյին կամ Ֆիլիպե Կոուտինյուին:
























































