«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն հայտնվել է «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ինսինյեն դիտարկվում է որպես փոխարինող տարբերակ, եթե մադրիդցիները չկարողանան ձեռք բերել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին։
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում 30-ամյա իտալացին 35 խաղ է անցկացրել՝ խփելով 19 ոլ ու դառնալով 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։