Նիդերլանդների հավաքականի 25-ամյա եզրային պաշտպան Դենզել Դյումֆրիսը, որը հանդես է գալիս հարազատ ՊՍՎ ակումբում, ճանաչվել է Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Ավստրիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Խաղը, հիշեցնենք, ավարտվել է նիդերլանդցիների՝ 2-0 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոլն իր ակտիվում գրանցել է հենց Դյումֆրիսը։
Ի դեպ, սա Դյումֆրիսի երկրորդ անընդմեջ մրցանակն է․ ավելի վաղ նա լավագույնն էր ճանաչվել նաև Ուկրաինայի հետ խաղում (3-2)։
🇳🇱 🌟 Denzel Dumfries… again! The flying full-back picks up his second Star of the Match trophy 🙌@Heineken | #EUROSOTM | #EURO2020 pic.twitter.com/e8KEy1SGlm
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 17, 2021
Նախորդ մրցաշրջանում Դյումֆրիսը ՊՍՎ-ի կազմում 41 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը 16 մլն եվրո է գնահատում։
C խմբում, բացի հոլանդացիներից և ավստրիացիներից, հանդես են գալիս նաև Ուկրաինայի և Հյուսիային Մակեդոնիայի հավաքականները։ Նիդերլանդները, վաստակելով 6 միավոր, գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակն ու ապահովել են իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին։ Ուկրաինան և Ավստրիան 3-ական միավոր ունեն, իսկ Հյուսիսային Մակեդոնիան դեռևս միավոր չի վաստակել։
























































