«Լիվերպուլը» հետաքրքրված է «Հոֆենհայմի» կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտներով, հաղորդում է Liverpool Echo-ն:
Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիները 21-ամյա ավստրիացուն տեսնում են որպես փոխարինող Ջորջինիո Վայնալդումին, ով ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ ակումբից և տեղափոխվեց ՊՍԺ:
2020/21 մրցաշրջանում Բաումգարտները 41 հանդիպում է անցկացրել «Հոֆենհայմի» կազմում՝ իր ակտիվում ունենալով 9 գոլ ու 7 գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: