Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլին: Այդ մասին հայտնում է SkySports-ը:
Աղբյուրի համաձայն, հավանական նորեկը «զինագործների» կազմում կարող է կամ փոխարինել գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոյին, կամ էլ լուրջ մրցակցություն պարտադրել նրան:
Հիշեցնենք, որ օրերս նրան հրավիրել են Անգլիայի ազգային հավաքական, որտեղ նա փոխարինեց վնասվածք ստացած Դին Հենդերսոնին:
Ըստ աղբյուրի, Արտետան Ռամսդեյլին ընդգրկել է իր տրանսֆերային ցուցակում․ «զինագործները» անգլիացու տրանսֆերի համար պետք է վճարեն մոտ 20 միլիոն ֆունտ: