Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որի՝ Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին քիչ առաջ հայտարարվեց պաշտոնապես, լուսանկար է հրապարակել սոց․ցանցի իր էջերում՝ շնորհակալություն հայտնելով մադրիդյան թիմին և երկրպագուներին։
«Շնորհակալություն»,- իսպաներեն և անգլերեն լեզուներով գրավել է «Ռեալի» տարբերանշանով լուսանկարի վրա։
Հիշեցնենք՝ վաղը՝ հունիսի 17-ին, կկայանա Ռամոսի հրաժեշտի մամուլի ասուլիսը, որին բացի իսպանացի ֆուտբոլիստից, կմասնակցի մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։