Երեկ կայացավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որտեղ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» բաժին հասավ Ուելսից «Կոնաս Կի Նոմադս» ակումբը:
Այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի երկրորդ փուլի վիճակահանությունը։
Մեր չեմպիոնը, առաջին փուլը հաղթահարելու դեպքում կհանդիպի«Շերիֆ» (Մոլդովա)-«Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ ուելսյան ակումբի հետ առաջին խաղը կկայանա հուլիսի 6/7-ին՝ մրցակցի հարկի տակ, պատասխան խաղը՝ հուլիսի 13/14-ին՝ Երևանում: