«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ չի ակնկալում վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
«Չգիտեմ` կվերադառնամ արդյո՞ք «Ռեալ»: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Եթե հաջորդ մրցաշրջանում մնամ «Էվերթոնում», ես ուրախ կլինեմ:
Դժվար թե Անչելոտին ցանկանում է ինձ տեսնել «Ռեալում»: «Արքայական ակումբում» իմ ցիկլն արդեն ավարտված է, ես այնտեղ չեմ վերադառնա, բայց դեռ երիտասարդ եմ», — Խամեսի խոսքերն է մեջբերում Goal- ը:
Խամես Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2014-2020 թվականներին: 2020/21 մրցաշրջանում 29-ամյա կոլումբիացին «Էվերթոնի» կազմում անցկացրել է 26 հանդիպում ՝ դառնալով 6 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: