Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր այս պահի դրությամբ նվաճել է 8500 մարզիկ: Այս մասին հայտնել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Կլաուեն:
Օլիմպիական 17 մարզաձևերում ուղեգրերի հարցն արդեն որոշված է: Նշած թիվը կավելանա ևս 24 % -ով: Ընտրական մրցումներում դեռևս կխաղարկվի վարկանիշների ընդհանուր թվի 4% -ը, բացի այդ, ուղեգրերի ևս 20% -ը կբաշխվի ըստ վարկանիշային միավորների:
Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերին սպասվում է շուրջ 10 հազար մարզիկի մասնակցություն:
Ամառային 32-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 43 օր: