Կայացել է Եվրոպայի բասկետբոլի մինչև 16 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է E ենթախմբում։
Մեր հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Մալթայի, Ալբանիայի և Վրաստանի թիմերը:
Մրցաշարը տեղի կունենա Վրաստանում՝ օգոստոսի 9-14-ը:
Համաճարակի պատճառով առաջնությունը կանցկացվի չելենջ—մրցաշարի ձևաչափով: