Հերադի Ռաշիդիի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է, և կողմերը համատեղ որոշում են կայացրել՝ չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Ռաշիդիին և մաղթել նրան հաջողություն:
Հիշեցնենք, որ Ռաշիդին այդպես էլ չհարմարվեց «Արարատ-Արմենիային» ու տեղ չգտավ թիմի մեկնարկային կազմում:

























































