Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Փյունիկի» հետ ընկերական հանդիպումից հետո (2-0) խոսել է թիմի նախապատրաստական շրջանի, նորեկների, ինչպես նաև հանդիպման մասին։
«Պլանավորել էինք, որ երկու կազմերով ենք խաղալու։ Բնական է, որ կազմերի միջև չկար առաջին կամ երկրորդ կազմ։ Բաշխել էինք հավասարաչափ կերպով․ փորձառուների կողքին նաև երիտասարդ խաղացողներ։ Յուրաքանչյուր թիմը պետք է 45 րոպե խաղար։
Նորեկնե՞րը։ Նորեկ են, բայց «Շիրակում», ոչ թե Հայաստանի առաջնությունում։ Թե՛ Վարդան Արզոյանը, թե՛ Դավիթ Մանոյանը բավականին երկար ժամանակ է հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։ Պայմանագրերը ստորագրված են։ Նրանք թիմի լիարժեք անդամ են»,-ասել է Բիչախչյանը խաղից հետո։
Տեսանյութը՝ «Շիրակի» Facebook-յան էջից։