Մյունխենի «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կակտիվանա կյանքի կոչելու իր տրանսֆերային գլխավոր նպատակը․ այն է՝ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեին։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Germany-ն, մյունխենյան ակումբի ներկայացուցիչները վստահ են, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողանալու են ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստին։
Մինչդեռ բրիտանական պարբերականները չեն բացառում, որ մոտ ապագայում Լերոյ Սանեն կարող է երկարաձգել պայմանագիրը «քաղաքայինների» հետ։
Ամեն դեպքում «Բավարիայում» վստահ են, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող են Սանեին վերադարձնել հայրենիք։