«Այաքսի» պաշտպան Պեր Շյուրսը կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ներկայումս իտալական ակումբը հետևում է խաղացողին: Եթե այս ամառ Կալիդու Կուլիբալին հեռանա թիմից, «Նապոլին» կգնի Շյուրսին:
Հիշեցնենք, որ վերջերս Շյուրսը երկարաձգեց պայմանագիրը «Այաքսի» հետ:
























































