«Մայնցի» ֆուտբոլիստ Ռոբին Քուայսոնը կարող է կարիերան շարունակել մեկ այլ առաջնությունում:
Ըստ TMW-ի ՝ չորս ակումբներ հետաքրքրված են 27-ամյա շվեդ հարձակվողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով, այդ թվում՝ «Ռոման», «Ֆիորենտինան», «Գալաթասարայը» ու «Սպարտակը»:
Քուայսոնի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին, և նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել ցանկացած այլ ակումբ:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում Ռոբինը 28 խաղում խփել է վեց գոլ ու կատարել երեք գոլային փոխանցում: