«Արսենալի» և Դանիայի հավաքականի նախկին հարձակվող, 33-ամյա Նիկլաս Բենտները հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Բենտները վերջին անգամ պրոֆեսիոնալ մակարդակում դաշտ է դուրս եկել 2019 թվականին՝ դանիական «Կոպենհագենի» կազմում: Այդ ժամանակից ի վեր նա հանդես էր գալիս սիրողական մակարդակում ու այժմ հեռանալու մասին հայտնել է պաշտոնապես:
Բենտները կարիերայի ընթացքում՝ բացի «Արսենալից», հանդես է եկել նաև «Բիրմինգեմում», «Սանդերլենդում», «Յուվենտուսում», «Վոլֆսբուրգում», «Նոտինգեմ Ֆորեսթում» և «Ռուսենբորգում»: Դանիայի հավաքականի կազմում նա 81 հանդիպման է մասնակցել և դարձել է 30 գոլի հեղինակ: