«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ճանաչվել է Ա Սերիայի՝ 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Անցած մրցաշրջանում բելգիացին Իտալիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 24 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեի հրաժարականից հետո Լուկակուն պատրաստ է հեռանալ «Ինտերից», իսկ միլանյան ակումբին հարկավոր է 80 միլիոն եվրո՝ թիմի պարտքերը մարելու համար, ինչն էլ ավելի հավանական է դարձնում բելգիացու տեղափոխությունը «Չելսի»:
























































