Հայտնի են դարձել գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ու «Ինտերի» միջև պայմանագրի մանրամասները:
Հիշեցնենք, որ օրերս իտալացի մասնագետը հեռացավ «Լացիոյից», և ըստ մամուլի՝ պայմանագիր կստորագրի միլանյան թիմի հետ:
Ըստ Calciomercato-ի՝ պայմանագիրը նախատեսված կլինի երեք մրցաշրջանի համար: Ինձագին մեկ մրցաշրջանում կվաստակի 4,5 միլիոն եվրո (գումարած բոնուսներ), ինչը կրկնակի ավել է այն գումարից, որը նա ստացել է «Լացիոյում»: