ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կոնստանտին Մարադիշվիլին կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է sport24.ru-ն:
21-ամյա խաղացողին ցանկանում են ձեռք բերել «Ատալանտան» ու «Ուդինեզեն», սակայն ակումբը դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել:
Մոսկվացիների հետ կիսապաշտպանի պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2025-ի ամառ: