Իտալիայում հաղորդվում է, որ Անտոնիո Կոնտեն շուտով կարող է հեռանալ «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից: La Gazzetta dello Sport- ի համաձայն՝ միլանյան ակումբը և 51-ամյա իտալացի մասնագետը կարող են խզել պայմանագիրը առաջիկա 48 ժամվա ընթացքում:
«Ինտերը» նախատեսում է մնալ մրցունակ, բայց կրճատել ծախսերը`ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում, ինչը չի համապատասխանում Կոնտեի հավակնություններին: Մարզիչը կարծում է, որ թիմին, Չեմպիոնների լիգայում մրցակցելու համար, անհրաժեշտ է ուժեղացնել կազմը և չվաճառել առաջատար խաղացողներին:
Հիշեցնենք, որ նոր ավարտված մրցաշրջանում «Ինտերը», Կոնտեի գլխավորությամբ, դարձավ Իտալիայի չեմպիոն՝ վերջ դնելով «Յուվենտուսի» հեգեմոնիային:
Կարդացեք նաև՝ Հռոմի լուսավոր աստղը, երկարամյա դոմինանտության անկումը․ Ա Սերիայի մրցաշրջանը՝ մեր դիտակետում